Խոսող ձուկը 2-մաս

Մարդ ու կնիկ երեկոյան տխուր նստում են, ու միտք են անում, թե ինչ պատասխան տան Հրեշին։

– Ա՛յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հրեշի հետ գործարք կնքի։ Այթե ինչ է նկանակում Հրեշից լավություն ընդունիել։- Մտածելով, զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անցած էր ,էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերը արդեն վրա էր հասնում։

Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ։

և նախ ասաց

Բարի երեկո, -հետո ել ասաց թե, մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր։

– Ընչի՛ չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։ Մենք Հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմի ժամանակը լրացել է․ էս գիշեր պիտի գա, ու մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմի մեզ ինչ անի՝ մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։

– Բան չկա, որտեղ դուք, էնտեղ էլ ես,- պատասխանում է օտարականը։

Համաձայնում են, հյուրը մնում է։

Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։

– Ո՞վ է։  – Հրեշը։ Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք։

Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեղները քարացած։

-Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,- ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը։

– Եկե՜լ եմ,- դռան ետևից ձայն է տալի Հրեշը։

– Ես էլ եմ եկե՜լ,- պատասխանում Է ներսից հյուրը։

– Ո՞րտեղից ես եկել։

– Ծովի էն ափից։

– Ընչո՞վ ես եկել։

– Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։

– Ուրեմն՝ ծովը պստիկ է եղել։

– Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։

– Ուրեմն՝ արծիվը ճուտ Է եղել։

– Ի՜նչ ճուտ․ թևերի շվաքը քաղաք Է ծածկում։

– Ուրեմն՝ քաղաքը շատ Է փոքրիկ։

– Ի՜նչ փոքրիկ․ նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։

– Ուրեմն՝ նապաստակը ձագ է։

– Ի՜նչ ձագ․ մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ՝ ավել։

– Ուրեմն՝ մարդը թզուկ է։

– Ի՜նչ թզուկ․ ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։

– Ուրեմն՝ խուլ է։

– Ի՜նչ խուլ․ սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։

Հրեշը մնում է կապված–մոլորված, զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում՝ ինչ ասի, սուսուփուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։

Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում, աշխարհքովը մին են լինում։ Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը։

– Չենք թողնի որ չենք թողնի,- առաջը կտրում են մարդ ու կին,- դու, որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը․․․

– Չէ՛, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը։

– Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի, ու չկարողանանք ետ վճարել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու․․․

– Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի՝ չի կորչիլ։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր․․․- ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։

Առաջադրանքներ:

1.Փորձի՛ր բացատրել այս դարձվածքները.

պատասխան տալ-պատասխանել

գիշերը վրա հասնել-գիշերամուտ

մութն ընկնել-մթնել

լեզուն կապվել-լեզվակապ

մեռած տեղից ետ գալ-հետ մեռու

աշխարհքով մին լինել-աշխարհով մին լինել

2.Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին:

Խոսող ձուկ,կին,մարդ,ձկնորս,հրեշ,կով։

3.Դուրս գրի՛ր հեքիաթի գլխավոր իմաստը արտահայտող նախադասությունը:

Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի՝ չի կորչի։

Կախարդական լուսաբաց

Երբ ես արթնացա, տեսա, որ կախարդական լուսաբաց է։ Երևի դուք հարցրեցիք ի՞նչ կախարդական լուսաբաց։ Այ այսպիսի։ Երկինքը դեղին էր, իսկ արևը կապույտ։ Երբ ես վերև նայեցի, տեսա երկնքից կախարդական փոշի է թափվում։ Հիմա էլ երևի հարցրեցիք ինչու՞ է այդ փոշին կախարդական։ Այդ փոշին կախարդական էր, որովհետև մաքրեց մեր քաղաքի աղտոտված օդը և կորոնավիրուսը դուրս եկավ մեր քաղաքից։ -Ուռաաաաաաա՜, — բացականչեցին երեխաները, — շուտով դպրոց կգնանք։

Ինչու՞ է երկինքը կապույտ

Ամպեր կամ երկինք նկարելիս մենք միշտ ընտրում ենք կապույտ կամ էլ երկնագույն մատիտը: Ճիշտ է, երբ նայում ենք վերև՝ երկինքը ծովի պես կապույտ է երևում, և մեր մտքով նույնիսկ չի անցնում, որ այդ կապույտի տակ թաքնված են նաև բազմաթիվ այլ գույներ: Դե ուրեմն, ճիշտ ժամանակն է իմանալու. ինչու է երկինքը կապույտ …

Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով: Այն օդը, որը մենք շնչում ենք իր մեջ պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթու գազ, մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներ: Երբ արևն արձակում է իր շողերը, օդը՝ իր մեջ կուտակած այդ գազերի շնորհիվ, տարբեր երանգավորումներ է ստանում՝ սպիտակից մինչև կարմիր, կարմիրից էլ մինչև նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն…

Եվ ահա, երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով, օդի մասնիկները շաղ են տալիս այդ   բոլոր գույները, իսկ առավել շատ, նրա մանուշակագույն, կապույտ և երկնագույն մասերը, այդ պատճառով էլ երկինքը գունավորվում է երկնագույնով:

Պարզվում է, որ արևի ճառագայթներն են ներկում օդը մեր գլխավերևում: Իսկ երբ արևը հեռանում է ու իր տեղը ժամանակավորապես զիջում լուսնին՝ երկինքը սև է երևում, պատճառն այն է, որ լուսինը չի կարող արևի պես ճառագայթներ արձակել:

Ի՞նչ գիտեիԻ՞նչ նոր բան սովորեցի
Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով:  Երբ արևն արձակում է իր շողերը, օդը՝ իր մեջ կուտակած այդ գազերի շնորհիվ, տարբեր երանգավորումներ է ստանում՝ սպիտակից մինչև կարմիր, կարմիրից էլ մինչև նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն…
Այն օդը, որը մենք շնչում ենք իր մեջ պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթու գազ, մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներԵվ ահա, երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով, օդի մասնիկները շաղ են տալիս այդ   բոլոր գույները, իսկ առավել շատ, նրա մանուշակագույն, կապույտ և երկնագույն մասերը, այդ պատճառով էլ երկինքը գունավորվում է երկնագույնով:
Իսկ երբ արևը հեռանում է ու իր տեղը ժամանակավորապես զիջում լուսնին՝ երկինքը սև է երևում, պատճառն այն է, որ լուսինը չի կարող արևի պես ճառագայթներ արձակել:Պարզվում է, որ արևի ճառագայթներն են ներկում օդը մեր գլխավերևում:

(Տարբերություն) խոսող ձուկ հայրեն և ռուսերեն

րեշը հայրեն խոսող ձկան մեջ տվեց կով երեք տարով, իսկ ռուսերեն խոսող ձկան մեջ տվեց սեղան որ, երեք անգամ խփես ուտելիք կլինի հետո նորից երեք անգամ խփես ուտելիքը կկորի։Հրեշը հայրեն խոսող ձկան մեջ տվեց կովը երեք տարով , իսկ հրեշը ռուսերեն խոսող ձկան մեջ սեղանը տվեց կես օրով ։ Ինձ ամենա շատը դույր եկավ հայրեն խոսող ձուկը։

Ռուսերեն խոսող ձուկ

Հայերեն խոսող ձուկ

Առաջադրանքներ խոսող ձուկ թ-րորդ մաս

1.Փորձի՛ր բացատրել այս դարձվածքները.

պատասխան տալ-պատասխանել

գիշերը վրա հասնել-գիշերը գալ

մութն ընկնել-մթնել

լեզուն կապվել-չխոսալ

մեռած տեղից ետ գալ-հոգնած տեղից դուրս գալ

աշխարհքով մին լինել-աշխարով մեկ քայլել

2.Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին:

Խոսող ձուկը, մարդ , կինը, հրեշ մարդը։

3.Դուրս գրի՛ր հեքիաթի գլխավոր իմաստը արտահայտող նախադասությունը:

– Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի, ու չկարողանանք ետ վճարել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու․․․

– Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի՝ չի կորչիլ։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր․․․- ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։

Խոսող Ձուկը 1-մաս

Լինում է չի լինում մի ծերուկ և մի կին։Ծերուկը աշխատում էր ծկնորս։Մի օր նա բռնում է մի ձկնիկ։Հետո ձուկը լեզու է առնում և ասում է որ եթե ինքը նրան բաց թողի նա շատ ուրախ կլինի։Ծերունին բաց է թողնում։Շալակատարը գալիս է վրան բարկանում որ ձկանը բացթողեց ջրի մեջ և հեռացնում է աշխատանքից։Նա ել հուսա հատված գնում է տուն,ճանապարին մի հրեշ է հանդիպում և նրան ոգնելու համար կով տալիս,երեք տարի պայմանով։Երեք տարի անցնում է հրեշը գալիս է։

Ասացվածքներ

  • Ագռավի հետ ընկերացար, կեղտը կտուցիդ պիտի լինի։
  • Աղվեսի բերանը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է։
  • Աղքատը, որ հավ կուտե, յա հավն է հիվանդ, յա՝ աղքատը։
  • Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս։
  • Ամենին մի աչքով է նայում։
  • Անճարը կուտի բանջար։
  • Անձրևից փախան՝ կարկուտի տակ ընկան:
  • Աշխարհը մի խոսքի է, ժամանակը ոսկի է։
  • Աչքը ինչ տեսնար, սիրտը չի մոռնար։
  • Առաջ մտածիր, հետո խոսիր։
  • Առողջ եզին փտած դարմանն ի՞նչ կանի:
  • Առուն թռի նոր տռի։
  • Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ։
  • Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։
  • Արևին ասում է դուրս մի արի՝ ես դուրս եմ եկել։
  • Արևն ամպի տակ չի մնա։
  • Աչքը աչքից կամաչի։
  • Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։
  • Աշխարհը փալասով ծածկած չի:
  • Ախպերը ախպորը մեռնելը չի ուզի, բայց վատ ապրելը կուզի։
  • Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան։
  • Փափուկ լեզվով նույնիսկ օձը բնից դուրս կը քաշես։
  • Փետը վերցնես՝ գող շունը կիմանա։
  • Փողը հաշիվ ա սիրում։
  • Փորձված թանը անփորձ մածունի հետ չեն փոխի
  • Մեկ նալին ա խփում, մեկ մեխին։
  • Մի ծաղիկով գարուն չի գա։
  • Մի ձեռքը ծափ չի տա։
  • Մեկը տերտերին է սիրում, մյուսը տերտերակնկան։
  • Մի գիժ քար գցեց հորը, քառասուն իմաստուն չկարողացան հանել։
  • Մի վախենա վարար գետից, վախեցիր մարմանդ գետից։
  • Մի քոսոտ մոզին սաղ նախիրի անունը կգցի։
  • Մինչև հաստը բարակի, բարակը կկտրվի։
  • Մինչև Շուշանը զարդարվի, ժամը կլրվի։
  • Միությունը ուժ է։
  • Միսը ձեզի, ոսկորը ինձի։
  • Մոր մի օրհնանքը յոթ անեծք կքանդի։
  • Մորը տես, աղջկան ուզի։
  • Մուկը իսկի ինքը ծակը չի մտնում, հլը ցախավելն էլ կապելա պոչից։
  • Մեկը բոլորի համար, բոլորը մեկի։
  • Մսի մեջ ոսկոր կլինի:

ВЫБЕРИТЕ ПРАВИЛЬНЫЙ ОТВЕТ И ВЫДЕЛИТЕ

Ռուսերեն

1. ГДЕ СТОИТ ТЕРЕМОК?

В ПОЛЕ

В ЛЕСУ

НА ГОРЕ

2. КТО ПЕРВЫЙ ПРИБЕЖАЛ К ТЕРЕМКУ?


МЕДВЕДЬ

ЗАЙЧИК

МЫШКА

3. КАКОЙ ВЫСОТЫ ТЕРЕМОК?


НИЗОК

НЕ ВЫСОК, НЕ НИЗОК

ВЫСОК

4. КОГО ПЕРВЫМ ПОЗВАЛА МЫШКА ЖИТЬ В ТЕРЕМКЕ?


ЛИСИЧКУ

ЛЯГУШКУ

ВОЛКА

5. КТО ПРИШЁЛ К ТЕРЕМКУ ЗА ЛЯГУШКОЙ?

ЗАЯЦ


ЛИСА


ВОЛК

6. СКОЛЬКО ЗВЕРЕЙ СОБРАЛОСЬ В ТЕРЕМКЕ, КОГДА К НЕМУ ПРИШЁЛ МЕДВЕДЬ?


ТРОЕ


ПЯТЕРО


ЧЕТВЕРО

7. КТО РАЗРУШИЛ ТЕРЕМОК?


УРАГАН

МЕДВЕДЬ

ПОССОРИВШИЕСЯ ЗВЕРИ

8. КОГО ИЗ ЗВЕРЕЙ НЕ БЫЛО В ТЕРЕМКЕ?

Волк

Кот

Заяц

Лиса

Мышка

9. ПРИ КАКОМ УСЛОВИИ ЗВЕРИ БЫЛИ ГОТОВЫ ПРОСТИТЬ МЕДВЕДЯ ?

ЕСЛИ ОН ПОСТРОИТ НОВЫЙ ТЕРЕМОК

ЕСЛИ ОН ПОМОЖЕТ ЗВЕРЯМ ПОСТРОИТЬ НОВЫЙ ТЕРЕМОК

ЕСЛИ ОН БОЛЬШЕ НЕ ПОДОЙДЁТ К ТЕРЕМКУ, КОТОРЫЙ ЗВЕРИ ПОСТРОИЛИ ЕЩЁ РАЗ