Category: Uncategorized
Գարնան առավոտ
Տերն ու ծառան
Լինում են,երկու եղբայր նրանք,աղքատ են լինում․ու վորոշում են գնալ աշխատելու,մեծը գնում մի հարուստի մոտ աշխատելու է
Ընդունվում,հետո պայմանեն դնում:Մի քիչ անցնում է մեծը աշխատանքից հոգնած գալիս է հարուստի մոտ,բայց հարուստը ելի ուղարկում է աշխատելու,ետքան բաներից հետո խեղճ մեծ եղբայրը հազար դրամը տալիս է և գլուծը կախ վերադարնում տուն:
Հետո փոքր եղբայրն է գնում ելի նույն հարուստի մոտ,նույն պայմանել իրենք են դնում,բայց փոքր եղբայրը ասում է որ չի ուզում հազար դրամի վրա գան,ավելի լավ կլինի որ երկու հազար դրամի վրա գան:
Հարուստը լսում է տղայի առաչարկը ուրախ համաձայնվում է:
Հետո ելի անցնում են օր էր ես փոքր եղբայրը այն պիսի մի բան արեց հարուստի գլխին որ հարուստը հուսահատված երկուհազար դրամը տվեց գնաց:
MSKH
Առաջատար

Անխելք մարդը
Երկխոսություն Միշելի հետ
Միշե՛լ, որե՞րորդ դասարանում էս սովորում,-
,-Հարցրեց Մերին:
-Մերի՛,- ես սովորում եմ երորդ դասարանում,-
,-Ասաց Միշելը:
-Միշել՛ քանի տարե՞կան ես
,-Հարցրեց Մերին:
-Մերի՛ ես ութ տարեկանեմ:
,-Ասաց Միշե՛լը:
Մարզական ստուգատես.Ուրախիկների ջոկատ
Այծեր և Գայլեր<>
Թղթի հայտնագործումը
Թուղթը հիմնականում բուսական մանրաթելերից բաղկացած նյութ է:Առաջին անգամ թուղթը Եվրոպա է բերվել արևմուտքից: Այն հայտնագործվել է Չինաստանում, մոտ 105 թվականին Ցայ Լունի կողմից: Նա թթենու կեղևի էպիթելային հյուսվածքից գտավ թուղթ ստանալու մեթոդը: Չինացիները կեղևը աղում էին ջրի մեջ, որպեսզի մանրաթելերը առանձնանան, այնուհետև այդ զանգվածը լցնում էին սկուտեղի վրա, որի մեջ դրված էին բամբուկի բարակ, երկար շերտեր: Երբ ջուրը հոսում-քամվում էր, փափուկ թուղթը դնում էին հարթ մակերեսի վրա՝ չորանալու: Այդ նպատակի համար ծառայում էին բամբուկն ու հին լաթերը: Այդպես կեղևից թուղթ էին ստանում:

Չին առևտրականները ճանապարհորդում էին դեպի հյուսիս և արևելք ու այդպես հասան Սամարկանդ քաղաքը: Այնտեղ արաբները բացահայտեցին նրանց գաղտնիքը և այն բերեցին Իսպանիա: Այստեղից էլ թուղթ պատրաստելու գաղտնիքը սփռվեց ողջ աշխարհով:
Եվրոպացի գիտնականները որոշեցին թղթի պատրաստման համար օգտագործել վուշ և բամբակյա կտոր, քանի որ դրանք բաղկացած էին համեմատաբար երկար մանրաթելերից:
19-րդ դարում թղթի պատրաստման հիմնական նյութը փայտանյութն էր: Բավական երկար ժամանակ պետք եկավ, մինչև կարողացան ստանալ ներկայումս շրջանառության մեջ գտնվող թուղթը, որի վրա մենք գրում ենք, գրքեր ու թերթեր են տպագրվում:
19-րդ դարում թղթի պատրաստման հիմնական նյութը փայտանյութն էր: Բավական երկար ժամանակ պետք եկավ, մինչև կարողացան ստանալ ներկայումս շրջանառության մեջ գտնվող թուղթը, որի վրա մենք գրում ենք, գրքեր ու թերթեր են տպագրվում:
Գրիպի մասին տեղեկություներ
Գրիպ (ֆր.՝ gripper — ընդգրկել, փաթաթվել), ինֆլուենցա, սուր վարակիչ վիրուսային հիվանդություն, որը պարբերաբար կարող է ընդունել համաճարակային և աշխարհավարակ (պանդեմիա) բնույթ։ Հարուցիչի վիրուսն է՝ А, В և С տեսակի, որոնցից մի քանիսն ունեն իրենց ենթատեսակները։
Այն հայտնաբերել են անգլիացի վիրուսոլոգներ Ու․ Սմիթը, Ֆ․ Ու․ Էնդրյուսը և Պ․ Լեյդլոուն (1933 թվականին)։ Գրիպի յուրաքանչյուր բռնկում առաջանում է հարուցիչի նոր ենթատեսակով․ 1918 թվականի պանդեմիան («իսպանկա») առաջացել է А-0 վիրուսից, 1947 թվականին՝ А-1, 1957 թվականին՝ А-2 (Սինգապուր)։ 1959 թվականի համաճարակը պայմանավորված էր А2-ով և В-ով, 1961 թվականինը (Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում)՝ А2-ով, 1963 թվականինը (Ամերիկայում)՝ А2։ Գրիպի հարուցիչի նոր հակածինային ենթատեսակների առաջացումը կապված է վիրուսի վրա իմունոլոգիական գործոնների ներգործությամբ, հակամարմինների ազդեցության ներքո գրիպի վիրուսի զգայուն հակածիններն ետ են զարգանում և փոխարինվում իմունիտետի հանդեպ կայուն նոր հակածիններով։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, որը շրջապատի համար վտանգավոր է հիվանդության առաջին օրից մինչև լրիվ ապաքինումը։ Գրիպի հարուցիչն ախտահարում է մարդու շնչուղիների լորձաթաղանթը, որտեղից լորձի փոքրիկ մասնիկները վիրուսի հետ միասին հազալու, փռշտալու և խոսելու ժամանակ դուրս են թռչում և վարակում շրջապատի անձանց։
Բովանդակություն
Զարգացում
Գրիպի գաղտնի շրջանը 1-2 օր է։ Հիվանդությունը սովորաբար սկսվում է դողով, ջերմության բարձրացմամբ՝ 37°С, իսկ որոշ դեպքերում՝ 39-40°С։ Տենդագին վիճակը տևում է 3-5 օր։
Նախանշաններ
Հիվանդի մոտ լինում են ընդհանուր թուլություն, դող, գլխացավեր, գլխապտույտ, անքնություն, լուսավախություն, ցավ ակնակապիճներում և գոտկատեղում, մարմնի ջարդվածություն, բութ ցավեր հոդերում, մկաններում և ոսկրերում, հաճախ՝ բկանցքի, ըմպանի և քթի լորձաթաղանթի բորբոքային երևույթներ, չոր հազ, փռշտոց։ Սկզբնական շրջանում քթըմպանի լորձաթաղանթի չորություն, իսկ ավելի ուշ՝ քթից շճային և շճաթարախային արտադրություն։ Հիվանդը լինում է անտարբեր, անշարժունակ, դեմքի մաշկը խոնավ, երբեմն՝ բշտիկավոր ցանավորումով։ Նկատվում է արյան ճնշման անկում, պուլսի դանդաղում։ Եթե հիվանդությունն ընթանում է առանց բարդությունների, ապա 2-3 օրից սկսում է առողջացման շրջանը և ավարտվում է 5-8-րդ օրերին։ Գրիպին յուրահատուկ են մի շարք բարդություններ, որոնցից ամենածանրը թոքերի բորբոքումն է այն խիստ վտանգավոր է երեխաների և ծերերի համար։ Ավելի հաճախակի բարդություններից են բրոնխիտը, միջին ականջի, քթի հարակից խոռոչների բորբոքումները։ Գրիպը կարող է սրել սրտաանոթային համակարգի հիվանդությունները։ Գրիպը հազվադեպ կարող է բարդանալ վիրուսային շճային մենինգիտով, էնցեֆալիտով և մենինգոէնցեֆալիտով։ Բուժումը՝ գամմա-գլոբուլին և այլ դեղամիջոցներ։ Խստիվ արգելվում է հակաբիոտիկների ընդունումը։
Կանխարգելում
Կանխարգելումը՝ հիվանդի մեկուսացում, անկողնային ռեժիմ, բնակչության մասսայական իմունացում, պատվաստումներ հակագրիպային կենդանի վակցինայով։ հիվանդին վիտամիններով հարուստ սնունդ
Բաղադրատոմս

1 բաժակ կաթ,
· ¼ թեյի գդալ աղացած սև պղպեղ,
· 1 թեյի գդալ մեղր,
· ¼ թեյի գդալ աղացած դարչին:
Դեղամիջոցի պատրաստման եղանակը.
Կաթը հարկավոր է մի փոքր տաքացնել, այնուհետև գոլ կաթին ավելացնել ¼ թեյի գդալ աղացած սև պղպեղ ու լավ խառնել: Այս խառնուրդին ավելացնել նաև 1 թեյի գդալ մեղր ու ¼ թեյի գդալ դարչին, այնուհետև լավ խառնել մինչև մեղրը լուծվի: Հարկ է հիշել, որ կաթը պետք է լինի գոլ, այլ ոչ թե տաք, քանի որ բարձր ջերմաստիճանի դեպքում մեղրը կկորցնի իր օգտակար հատկությունները:
Օգտագործման եղանակը.
Այս խառնուրդը խորհուրդ է տրվում ընդունել ամեն անգամ հազի, կոկորդի ցավի և գրիպի ու մրսածության այլ ախտանշանների ի հայտ գալու դեպքում: Այն կօգնի մեղմել ախտանշաններն ու արագացնել ապաքինման գործընթացը: Սակայն հարկ է հիշել, որ այս ըմպելիքը կարելի է ընդունել օրական առավելագույնը 3 բաժակ:
Բացի այդ, ցանկացած ժողովրդական դեղամիջոցի ընդունումից առաջ հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ: Հարկ է նաև հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել առողջության համար և էլ ավելի վատացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կարող է ճիշտ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել համապատասխան բուժումը, որը չի վնասի և չի առաջացնի կողմնակի բարդություններ: