Day: 13.04.2020
Զատիկ նախագիծ
Զատկի ծես Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 20-ից հետո մինչև ապրիլի 24-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։ Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։ Զատկի ավանդույթներ Զատիկի սեղանի վրա լինում են խաշած, ներկված ձվեր։ Ձվերը ներկվում են արհեստական, լուծվող կերակրային ներկերով, գունավոր թղթերով, կամ կտորներով։ Որպես բնական գունանյութեր օգտագործվում են սոխի կճեպներ, սուրճ կամ զաֆրան Հայկական ավանդույթում, սույն հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։
Լեզվագործունեություն
Աքրոստիկոս
Զ-ԶԱՏԻԿ ԳԵՂԵՑԻԿ,
Ա-ԱՆՈՒՇ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՏՈՆ,
Տ-ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ ԱՄԵՆ ՏԱՐԻ,
Ի-ԻՍԿՈՒՅՆ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԵՍ ԲԵՐՈՒՄ,
Կ-ԿԱՐՄԻՐ ՁՎԻԿ ՆԵՐԿԵԼՈՎ։