2. «Մեր բակի գարունը » նախագիծ
Սիրելի՛ սովորող, պատմի՛ր գարնան մասին, նկարագրի՛ր ձեր բակի գարունը (տեսանյութ կամ ռադիոնյութ) տեղադրի՛ր բլոգում, այնուհետև Paint ծրագրով նկարի՛ր և ուղարկի՛ր իմ էլ. հասցեին (Qristine.Poghosyan@mskh.am)
Գարնան մասին
Գարունը կյանքի նոր սկզբի խորհրդանիշն է: Գարնան հետ կապված հետաքրքիր ու հրաշալի փաստեր շատերս գիտենք՝ բնության ու կենդանական աշխարհի հետ կապված:
Պարզվում է, որ գարնանը երեխաները մեծանում են երեք անգամ ավելի արագ, քան աշնանը:
Գարնանը ծաղկող առաջին ծառը համարվում է սակուրան, որի հայրենիքը Ճապոնիան է: Այսօր, սակայն, այդ ծառի հրաշալի ծաղիկներով կարելի է հիանալ աշխարհի տարբեր անկյուններում:
Գարնանային գիշերահավասարը մարտի քսանին է, որը համարվում է նաև տիեզերական գարնան գալուստը:
Ամենաշատ տորնադոները պատահում են գարնանը: Ընդ որում, միջին հաշվարկներով տորնադոների թիվն այս շրջանում ավելանում է հինգից վեց անգամ:
Գարնանը մեղուները պակաս ագրեսիվ են, քան տարվա մնացած եղանակներին: Իսկ մարդիկ երեք անգամ ավելի հաճախ են շնչում գարնանը: Միջինում մարդիկ մեկ ժամվա ընթացքում կատարում են մոտավորապես հազար շնչառություն:
Մեր բակի գարունը
Մեր բակում կան խոտեր և այդ խոտերը շատ են երկարել , մեր բակում նաև կան ծառեր. Այդ ծառերը կանաչելեն:Մի խոսքով երբ գարունը եկել է մեր բակը ծաղկել է:
զատկի տոնական խոհանոցի մասին
Չամչով և բրնձով փլավ
Չամչով և բրնձով փլավը տոնական սեղանի հիմնական ճաշատեսակներից է։ Տաշչյանի խոսքով, հին ժամանակներում բրինձը բավականին հազվագյուտ էր տարածաշրջանում, այն հիմնականում ներկրվում էր Չինաստանից, այդ պատճառով բրնձից պատրաստվող ճաշատեսակները համարվում էին դելիկատես։
Չամչով և բրնձով փլավը մատուցում են լավաշով պատված կլոր ափսեի մեջ, ինչը խորհրդանշում է տիեզերքը։ Իսկ չամիչը, Տաշչյանի խոսքով, ոչ միայն քաղցր համ է հաղորդում, այն ունի նաև ավելի խորը իմաստ, հեթանոսական ժամանակներում չամիչը խորհրդանշում էր գարնանամուտը։
Տաշչյանը նաև ավելացրեց, որ չամչով և բրնձով փլավը հարկավոր է պատրաստել նախօրոք, քանի որ այն երկար է պատրաստվում։ Նա նաև կարևորեց այն փաստը, որ Հայաստանի յուրաքանչյուր պատմական շրջան ունի այս փլավի պատրաստման սեփական և բացառիկ բաղադրատոմսը։