Ասացվածքներ

  • Ագռավի հետ ընկերացար, կեղտը կտուցիդ պիտի լինի։
  • Աղվեսի բերանը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է։
  • Աղքատը, որ հավ կուտե, յա հավն է հիվանդ, յա՝ աղքատը։
  • Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս։
  • Ամենին մի աչքով է նայում։
  • Անճարը կուտի բանջար։
  • Անձրևից փախան՝ կարկուտի տակ ընկան:
  • Աշխարհը մի խոսքի է, ժամանակը ոսկի է։
  • Աչքը ինչ տեսնար, սիրտը չի մոռնար։
  • Առաջ մտածիր, հետո խոսիր։
  • Առողջ եզին փտած դարմանն ի՞նչ կանի:
  • Առուն թռի նոր տռի։
  • Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ։
  • Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։
  • Արևին ասում է դուրս մի արի՝ ես դուրս եմ եկել։
  • Արևն ամպի տակ չի մնա։
  • Աչքը աչքից կամաչի։
  • Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։
  • Աշխարհը փալասով ծածկած չի:
  • Ախպերը ախպորը մեռնելը չի ուզի, բայց վատ ապրելը կուզի։
  • Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան։
  • Փափուկ լեզվով նույնիսկ օձը բնից դուրս կը քաշես։
  • Փետը վերցնես՝ գող շունը կիմանա։
  • Փողը հաշիվ ա սիրում։
  • Փորձված թանը անփորձ մածունի հետ չեն փոխի
  • Մեկ նալին ա խփում, մեկ մեխին։
  • Մի ծաղիկով գարուն չի գա։
  • Մի ձեռքը ծափ չի տա։
  • Մեկը տերտերին է սիրում, մյուսը տերտերակնկան։
  • Մի գիժ քար գցեց հորը, քառասուն իմաստուն չկարողացան հանել։
  • Մի վախենա վարար գետից, վախեցիր մարմանդ գետից։
  • Մի քոսոտ մոզին սաղ նախիրի անունը կգցի։
  • Մինչև հաստը բարակի, բարակը կկտրվի։
  • Մինչև Շուշանը զարդարվի, ժամը կլրվի։
  • Միությունը ուժ է։
  • Միսը ձեզի, ոսկորը ինձի։
  • Մոր մի օրհնանքը յոթ անեծք կքանդի։
  • Մորը տես, աղջկան ուզի։
  • Մուկը իսկի ինքը ծակը չի մտնում, հլը ցախավելն էլ կապելա պոչից։
  • Մեկը բոլորի համար, բոլորը մեկի։
  • Մսի մեջ ոսկոր կլինի: