Բալլադը պատմում է շան և կատվի վեճի մասին: Շունը գառան մորթին տանում է տալիս կոշկակար կատվին, որպեսզի վերջինս նրա համար մի գլխարկ կարի, բայց կատուն ամեն անգամ մի բան հորինելով` չի կարում նրա գլխարկը: Շունը զայրանում է, սկսում է վիճել կատվի հետ և այդտեղից էլ սկսվում է նրանց հավերժական վեճը:Ավետիք Արասխանյանը 1889 թվականին հրաժարվել է «Շունն ու կատուն» բալլադը տպագրել «Մուրճ» ամսագրում: Առաջին անգամ «Ժողովրդական ավանդություն» ենթավերնագրով տպագրվել է Մոսկվայի բանաստեղծությունների ժողովածուում, 62-65 էջերում, լույս է տեսել հեղինակի ծանոթագրությամբ