Այս առակի ասելիքը այներ,որ չի կարելի ամենմեկի ասածին հավատալ,և պետք չի լինել միամիտ:
Month: Հունվար 2020
Դդմաբացիկ
Ձմեռային մարզական ստուգատեսը ,Ջրևեժի արքելոցում
Մենք այսօր դասարանով գնացինք ջրվեժ: Այնտեղ մենք սահնակով սահեցինք,
խաղացինք ձնագնդի, մեր դասարանի Սիլվին բերել էր հատուկ գործիք, որով հեշտությամբ պատրաստեցինք ձյունից գնդիկներ: Ամենաշատը իմ մեջ տպավորվել էին երկնքում օդանավի թողած հետագծերը: Վերջում նախաճաշեցինք և վերադարձանք դպրոց:
Այս ճամփորդությունը իմ ամենալավ ճամփորդություններից մեկն էր:
Երկար սպասված ձյունը
Անտեսանելի դդումի արկածները
Կար-չկար մի դպրոց կար:Այնտեղ սովորում էին միայն դդումները:Ասեմ որ նրանցից մեկը կարողանումեր կախարդական բառերի միջոցով դառնալ անտեսանելի:Եվ միօր երբ նրանք եկան դպրոց, իրար հարցրեցին դու ինչ հոբբի ունես:Դդումներիցմեկը անտեսանելի էր կարողանում դառնալ,և երբ նրան հարցրեցին թե նա ինչ հոբբի ունի նա պատասխանեց:Քո ի՞նչ գործ:Եվ նրա ընկերը նեղացավ և ասաց:Կոպիտ՛:Եվ մեր դդումը անհարմարզգաց իրեն որ նեղացրեց իր ընկերոջը,և վրթոհված գնաց անտառ:Ճանապարհին նա նկատեց որ նրան հետևում էին,դու մի ասա այդ
հետևողը նրա ընկերներ որին նա կոպտելեր ,և դդումը շրջվում է և ասում է կախարդական բառերը:<<ՏԱԿԻ ՏԱԿԻ>>
և դառնում է անտեսանելի ու ուզում է վախեցնել նրան ովոր համարձակվելեր նրան հետևել և եկավ որ վախացնի այդ հետևողին:
Եկավմոտիկ և ասաց բռնվեցիր, և նրա ընկերը վախից վեր թռավ ,և հասկացավ որ իր ընկերը,կարողանում էր դառնալ անտեսանելի:


Երեք մայրիները
ի հանրահայտ լեգենդ վկայում է այն մասին, որ Լիբանանի գեղատեսիլ բնության գրկում աճել են երեք մայրիներ: Ինչպես բոլորին հայտնի է, մայրիները շատ դանդաղ են աճում, և մեր երեք ծառերը դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:
Նրանք տեսան, թե ինչպես Լիբանանի հողի վրա ոտք դրեցին Սողոմոն արքայի մարդիկ, տեսան, թե ինչպես ասորեստանցիների հետ կռվի ժամանակ այդ հողն արյունով ծածկվեց: Նրանք դեմ առ դեմ հանդիպեցին երկու ոխերիմ թշնամիներին` Եզեկիել և Եղիա մարգարեին: Նրանց օրոք է ստեղծվել այբուբենը, ծառերը հիացել են` տեսնելով իրենց կողքով անցնող քարավանները, որոնք բեռնված էին բազմագույն կտորներով: Եվ մի հիանալի օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին.
— Այն ամենից հետո, որ ինձ վիճակվել է տեսնել,- ասաց առաջինը,- ես կցանկանայի գահ դառնալ, որի վրա էլ կբազմի աշխարհի ամենահզոր արքան:
Իսկ ես կուզեի մի այնպիսի բանի մաս կազմել, որը չարը բարու կփոխակերպեր դարերի համար,- ասաց երկրորդը:
— Իսկ ես,- ասաց երրորդը,- կցանկանայի, որ մարդիկ ամեն անգամ ինձ նայելով` Աստծուն հիշեին:
Անցան տարիներ և դարձյալ տարիներ, և վերջապես անտառում հայտնվեցին անտառահատները: Նրանք կտրեցին մայրիները և հղկեցին:
Յուրաքանչյուր մայրի ուներ իր նվիրական երազանքը, սակայն իրականությունը մեզ երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում:
Առաջին մայրուց գոմ սարքեցին, իսկ նրա փայտի ավելցուկներից մսուր պատրաստեցին: Երկրորդ ծառից կոպիտ գյուղական սեղան սարքեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի: Երրորդ ծառի փայտը վաճառել չհաջողվեց: Այն վերածեցին տախտակների և մի մեծ քաղաքի պահեստում ի պահ դրեցին:
Շատ տխրեցին մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:
Ժամանակն անցնում էր, և ահա մի անգամ աստղազարդ գիշերով մի ամուսնական զույգ, որը գիշերակաց չէր գտել, որոշեց գիշերել այն գոմում, որը պատրաստված էր առաջին մայրու փայտից:
Կինը հղի էր: Եվ այդ գիշեր որդի ունեցավ և նրան դրեց փափուկ խոտի վրա`մսուրի մեջ:
Հենց այդ ժամանակ էլ մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. ինքը հենարան դարձավ Երկրային Արքայի համար:
Մի քանի տարի անց հասարակ գյուղական տան մեջ մի խումբ մարդիկ նստեցին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու փայտից: Եվ նախքան մարդիկ կսկսեին ուտել, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց գինու և հացի մասին, որոնք դրված էին սեղանին:
Եվ այդ ժամանակ էլ երկրորդ ծառը հասկացավ, որ այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև կապ հաստատեց աստվածայինի և մարդկայինի միջև:
Հաջորդ օրը երրորդ մայրու երկու տախտակից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց բերեցին վիրավոր մի մարդու և նրան գամերով ամրացրին խաչին: Երրորդ մայրին սարսափեց ճակատագրից և սկսեց անիծել իր բախտը: Բայց երեք օր էլ չէր անցել, որ նա հասկացավ իր ճակատագիրը. մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Խաչը, որը պատրաստված էր այդ մայրի փայտից, տանջանքի խորհրդանիշից վերածվեց փառաբանության խորհրդանիշի:
Այսպես որոշվեց երեք մայրիների բախտը:
Ինչպես միշտ պատահում է երազանքների հետ, դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ. ոչ այնպես, ինչպես պատկերացնում էին:
Պետք չէ շտապել,կան բաներ, որոնք ընթանում են ժամանակի հետ մեկտեղ։