Պատրաստման եղանակ
- Սոխը մաքրում ենք և մանր կտրատում։

- Դդումը մաքրում ենք և խոշոր կտրատում։

- Հաստ տակով կաթսայի մեջ 1 ճ/գդ կարագ ենք հալեցնում։ Ավելացնում ենք սոխը և մոտ 2-3 րոպե տապակում ենք մինչև այն փափկի։

- Լցնում ենք դդումը, խառնում ենք և 2-3 րոպե տապակում ենք։

- Ավելացնում ենք 400 մլ եռման ջուրը։ Լցնում ենք մշկընկույզն ու ճզմած սխտորը։ Աղ և պղպեղ ենք անում։

- Եփում ենք 15-20 րոպե, կամ էլ այնքան մինչև դդումն ամբողջությամբ փափկի։

- Բլենդերի օգնությամբ դդումը հարում ենք մինչև համասեռ դառնա։

- Տաք կրեմ-ապուրը լցնում ենք ափսեի մեջ։

- Վրան լցնում ենք սերուցքը և փայտիկով նախշ անում։ Բարի ախորժակ:
