Ամանորը Հայաստանում

Պատմություն

Հայերն այդ տոնը նշում են անհիշելի ժամանակներից սկսած։ Մեր հները Ամանորն անվանել են նաև այլ անուններովՆավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի։ Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Խոր անցյալում հայոց նախնիները Ամանորը տոնել են գարնան զարթոնքին Արեգ ամսին մարտի 21-ի գիշերահավասարի օրը։ Դա պատահական ընտրություն չէր. հայը նոր տարվա հաջողությունն ու բերքառատ լինելը կապել է գարնան զարթոնքի հետ, հնագույն ժամանակներից արեգակնատենչիկ կոչվող հայերն Ամանորը նշել են հենց Արեգ ամսի Արեգ օրը։ Ամենևին էլ զարմանալի չէ, որ հայկական տոմարով բոլոր ամիսների առաջին օրը կոչվում էր Արեգ։ 17-րդ դարի տաղասաց Դավիթ Սալաձորցին գրել է.

Գարուն տարի, ամիսք ճյուղ,
Սևավ սպիտակ պտուղ շարուն,
Երկոտասան ամիսք, որ կան.
Մարտն է խարիսխ, հիմն տարուն։


Տոմարական փոփոխությունների հետևանքով հայոց Նոր տարին տեղափոխվել է Նավասարդի 1-ը, այսինքն օգոստոսի 11-ը։ Պահպանվել ու մեզ է հասել Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կողմից գրի առնված չափածո այն պատկերը, որն Ամանորին նվիրված ամենահին ստեղծագործությունն է հայ գրականության մեջ.

Ո՜ տայր ինձ զծուխ ծխանի
Եվ զառավօտն Նաւասարդի.
Զվազելն Եղանց և զվարգելն եղջերուաց.
Մեք փող հարուաք և թմբկի հարկանեաք,
Որպէս օրեն էր թագաւորաց։


Ուսումնասիրողները հավաստում են, որ այս խոսքերը պատկանում են հայոց Արտաշես Բ թագավորին (մ.թ.ա. 30-20): Նավասարդի տոնահանդեսները տևել են մի քանի օր, որոնց ընթացքում կատարվում էին զոհաբերություններ, կազմակերպվում խրախճանքներ երգ ու պարի ուղեկցությամբ, թատերախաղեր։ Անցյալում մեծաթիվ ուխտավորներ էին հավաքվում հատկապես Բագրևանդ գավառի Բագավան ավանում, ուր տոնը նշելու էր գնում հայոց արքունիքն ու զորքը։ Քրիստոնեությունը Հայաստանում ընդունվելուց հետո նավասարդ-օգոստոս ամսին նշվող այս տոնը պաշտոնապես փոխարինվեց Սուրբ Կարապետ Հովհաննուն նվիրված տոնով, հեթանոսական աստվածություններին նվիրված տաճարները քանդելու հետ վերացան Բագավանի տոնահանդեսները։

Որպես նոր տարի Նավասարդը շարունակեց նշվել, բայց արդեն նոյեմբեր ամսին, այգեկութից հետո, մասնավորապես մինչև 20-րդ դարի սկիզբը նոյեմբերի 10-ին հաջորդող կիրակի օրը այն նշվում էր ԱրցախումՏավուշումՍյունիքում և այլուր։ Հաջորդ օրը տոնական խնջույքների, կալերում խմբապարերի և երիտասարդական խաղերի, ձիարշավների օրն էր։ Այդ օրն առավոտից սկսած միջոցներ էին ձեռք առնում տարվա առատությունն ու հաջողությունը ապահովելու։ Ուշադիր հետևում էին, որ սեղանը միշտ առատ լիներ, կժերի ջուրը լրիվ չվերջանար, վստահ, որ լիքը սեղանն ու լիքը ամանները առատ ու բարեբախտ տարի կապահովեն։ Վաղ առավոտյան հոգ էին տանում նաև անասունների ու հանդերի մասին, առատ կեր տալիս անասուններին, ցորեն ու գարի շաղ տալիս դաշտերում։ Նույն ակնկալությամբ տուն մտած հյուրին դատարկ ձեռքով բաց չէին թողնում, քաղցրավենիք էին լցնում գրպանները, որևէ իր (գուլպա, գլխաշոր, թաշկինակ) նվիրում մտերիմներին։ 1080 թվականին Հովհաննես Սարկավագ Իմաստասերը հայկական տոմարի համար տարեսկիզբ է ընդունել օգոստոսի 11-ը։ 1616 թվականին Ազարիա Ջուղայեցին (1707 թվականին՝ նաև Վարդան Կարթեցին) առաջարկեց հայկական օրացույցի մի տարբերակ, ըստ որի տարեսկիզբ էր ընդունվում մարտի 21-ը։ 1758 թվականին Սիմեոն Ա Երևանցին մի նոր օրացույց կազմեց, որտեղ տարվա սկիզբ էր ընդունում հունվարի 6-ը (Քրիստոսի ծննդյան օրը)։ Գրիգորյան նոր տոմարը, որ կիրառության մեջ է մտել 1582 թվականին Հռոմի Գրիգորիս Երրորդ պապի շրջաբերականով և հաջորդել է Հուլյան (հին) տոմարին, Հայաստանում ընդունվել է 1920 թվականին, իսկ հայ առաքելական եկեղեցին այն պաշտոնապես ընդունել է 1923 թվականին։ Հայերը հունվարի 1-ը Նոր տարվա սկզբի տոն են ընդունել վերջին հարյուրամյակին։ Աշխարհի բազմաթիվ ժողովուրդների նման հայոց մեջ նույնպես Նոր տարվա տոնակատարությունը խորհրդանշում էր անցած տարվա հանրագումարը, նոր սկսվող տարվա հաջողությունների ու առատության ծիսական ապահովումը և չարիքի կանխարգելումը։

Այսպես, մարդիկ աշխատում էին վերադարձնել բարոյական ու նյութական պարտքերը, լուծել-ավարտել վիճելի հարցերը, հաշտեցնել հակամարտող կողմերին և այլն։ Նոր սկսվող տարվա հաջողությունն ապահովելուն էին միտված, օրինակ, զանազան հմայական իմաստ ունեցող խմորեղենների և մթերքի որոշ տեսակների գործածությունը, ինչպիսիք էին կլոր, մեջը ծակ՝ ցորենով ու գարիով զարղարված «հացի հոր», «գարու հոր» կոչվող խմորեղենները։ Գյուղերում թխում էին կովի պտուկներ, արոր, գութան, քաղաքներում ընտանիքի եկամուտը խորհրդանշող աշխատանքային գործիքի պատկերով խմորեղեն (մկրատ, մատնոց, ուրագ, քսակ և այլն)։ Շատ տեղերում թխում էին նաև մարդակերպ ու կենդանակերպ թխվածքներ ընտանիքի անդամների թվի համեմատ և ընտանի կենդանիների տեսակներից մեկական (եզան, կովիոչխարի և այլն)։ Թխվելու ընթացքում ուռչելը, կուտ դառնալը կամ սմքելը համապատասխանաբար դրական կամ բացասական գուշակություն էր տվյալ տարվա համար։ Որոշ վայրերում թխում էին նաև «էգ» և «չիք» կոչվող երկու հաց, որոնցից «էգը» ողջ տարին պահում էին ալյուրի մեջ, որպեսզի ալյուրը առատանար, «չիքը» գցում էին հոսող ջուրը, որպեսզի «չարիքը» անցնող ջրի նման չքանար։ Նոր տարվա գալուստը ուղեկցվում էր «նորոգելու» գործողություններով նոր հագուստ, նոր թխած հաց, նոր բերված ջուր, նորոգված կրակարան և այլն։ Նոր տարվա սկիզբը համարվում էր դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի կեսգիշերը և այդ ակնթարթին վերագրվում էր երկնային մեծ զորություն։ Կեսգիշերին սկսվում էին ընտանիքի անդամների փոխադարձ շնորհավորանքները։ Այդ ակնթարթի երկնային զորությունը լիարժեք օգտագործելու նպատակով ջանում էին այդ պահին օրհնած ջուր բերել տուն։ Նոր տարին շնորհավորում էին հոսող ջրի մեջ հատուկ թխված հացիկներ, ցորեն-գարու հատիկներ գցելով և երգելով.

Քեզի կուտամ ցորեն, գարի,
Դան ալ ինձի տուր բարի,
Շնորհավոր Նոր տարի։

Տոնածառ

Таганай - Новый год у приюта "Гремячий ключ".JPG

Ամանորը ՀայաստանումՀայաստանում ապրող հայերի կողմից Ամանորը նշելու կարգը։

Ինչպես զարդարել տոնածառը

Օրեցօր Ամանորն ավելի ու ավելի է մոտենում եւ հասունանում է Նոր տարվա գլխավոր խորհրդանիշ տոնածառը գեղեցիկ լույսերով, խաղալիքներով եւ դրասանգներով զարդարելու պահը։

Տոնածառը զարդարելու շատ տարբերակներ կան։ Սակայն եթե ցանկանում եք այս տարի ձեր կանաչ գեղեցկուհին այնքան  հմայիչ լինի, որ ոչ մեկը անտարբեր չանցնի դրա կողքով, ուրեմն պետք է լուրջ մոտեցում ցուցաբերել այս պատասխանատու գործին։ Այսպիսով, ներկայացնում ենք տոնածառն իսկական գլուխգործոց դարձնելու 5 տարբերակ։

Եվրոպական ոճ

Տոնածառը զարդարվում է փոքրիկ եւ մեծ նույն գույնը կամ երանգը ունեցող խաղալիքներով։ Ընդ որում, տոնածառի վերեւի հատվածում տեղադրվում են փոքրիկ, իսկ ներքեւում համեմատաբար ավելի մեծ խաղալիքները։

Ռետրո ոճ

Եթե ցանկանում եք տոնածառը զարդարել ռետրո ոճով, ուրեմն հարկավոր է գտնել հին խաղալիքներ՝ համադրելով դրանք մրգերի, ընդեղենի հետ։ Նման ձեւավորումը ակամա ձեզ կտանի մանկություն։

Արեւելյան ոճ

Տոնական եղեւնին կարելի է  զարդարել նաեւ կանաչ եւ կարմիր գույների համադրությամբ։ Եվ եթե նաեւ ավելացնեք տարբեր զանգեր, գույնզգույն խաղալիքներ եւ դրակոններ, տոնածառը կստանա արեւելյան ոճ։

Ռոմանտիկ ոճ

Տանը ռոմանտիկ եւ մտերմիկ միջավայր ստեղծելու համար հարկավոր է տոնածառը զարդարել սպիտակ եւ արծաթագույն փայլերով, դրասանգներով, սրտաձեւ խաղալիքներով, ծաղիկներով, արհեսատական ձյան փաթիլներով։ Արդյունքում ստացվում է ձմեռվա բնապատկեր։

Ավելացնենք, որ տոնածառը զարդարելիս պետք է հաշվի առնել մի քանի կարեւոր պայման։

1. Գերիշխող պետք է լինի 2 գույն, այլապես տոնածառը կկորցնի իր գեղեցկությունը, եւ հյուրերը էսթետիկ հաճույք չեն զգա։ Ցանկալի է, որ զարդերը լինեն ձեր ձեռքով պատրաստված։

2. Տոնածառը պետք է զարդարել ընտանյոք հանդերձ, եւ բոլոր անդամները պետք է իրենց մասնակցությունն ունենան այս գործում. չէ որ ամանորը ընտանեկան տոն է, որն իր շուրջն է հավաքում հարազատներին, ընկերներին, մտերիմներին։

3. Տոնածառ զարդարելիս մտածեք միայն դրական երեւույթների մասին եւ փորձեք մեծ սեր պարգեւել դրան։ Համոզված եղեք, որ ձեր հյուրերը դա անպայման կզգան այդ ջերմությունը։

Ինչպես են նշում ամանորը Ամերիկայում

Ամերիկայի միացյալ նահանգներում Սուրբ Ծնունդը սկսել են տոնել միայն 19-րդ դարում, իսկ մինչ այդ շատ նահանգներում այն տոնելը եղել արգելված: Ամերիկացիները Սուրբ Ծնունդին պատրաստվել սկսում են Շնորհակալության օրը տոնելուց անմիջապես հետո: Շնորհակալության օրը տոնվում է նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը: Դեկտեմբերի սկսելուն պես, վառվում են Սուրբ Ծնունդին նվիրված միլիոնավոր լույսերը. դա շատ կարևոր տոնակատարություն է յուրաքանչյուր ամերիկացու համար:

Միացյալ նահանգների նախագահը վառում է Ամերիկայի գլխավոր տոնածառի լույսերը, որը գտնվում է Սպիտակ տան հակառակ կողմում: Բոլոր 50 նահագներից Վաշինգտոն է ուղարկվում մեկ փոքրիկ տոնածառ: Հետո բոլոր տոնածառերը, որոնցից յուրաքանչյուրը կրում է մեկ քաղաքի անուն, տեղադրվում են մեծ տոնածառի շուրջը: Այլ նահանգներից Վաշինգտոն եկած ամերիկացիները շտապում են լուսանկարվել իրենց նահանգի անունը կրող տոնածառի ֆոնին: Իսկ հարավային նահագներում, օրինակ Ֆլորիդայում, զարդարում են ոչ թե տոնածառ, այլ արմավենի: Սպիտակ տանն էլ թխում են «նախագահական թխվածք»:

Քաղաքում տիրում է նախատոնական մթնոլորտ: Կարելի է լսել երգչախմբերի կատարումներ: Բեմադրվում են տարատեսակ փառատոններ: Ամերիկացիները խմում են էգ-նոգ: Սուրբ Ծնունդին հաճելի է նվերներ մատուցելը, բայց Նոր տարուն կարելի է և չնվիրել:

Ամանորի գիշերը չի դադարում այս արտահայտությունը. “Happy New Year!”

Ինչպես են նշում ամանորը Չինաստանում

Ամանորը Չինաստանում , որը 1911 թվականից սկսած բառացիորեն թարգմանվում է Գարնան տոն չինարեն հեշտ. 春节 , պինինchūnjiéպալլ.չունցզե)[1]:12, հին ժամանակներից համարվում է ամենաերկարատև և գլխավոր տոնը Չինաստանում և Արևելյան Ասիայի մնացած երկրներում[1]:11: Ավանդական նոր տարին հարմարեցրած է ձմեռային նորալուսնի լուսնային ամբողջական ցիկլի ավարտին Ձմեռային արևադարձ (այսինքն դեկտեմբերի 21-ից հետո երկրորդ նորալուսնին): Գրիգորյան օրացույցում դա համապատասխանում է հունվարի 21-ից փետրվարի 21-ի միջև ընկած օրերից մեկին։ Չինական ամանորը հաճախ ոչ պաշտոնական անվանում են «լուսնային նոր տարի», քանի որ այն համարվում է լուսնա-արեգակնային չինական օրացույցի արտադրվող մասնիկ, իսկ նրա ճշգրիտ ամսաթիվը որոշվում է լուսնային փուլերի հիման վրա։ Ամանորյա տոնակատարությունների ցիկլը ավանդաբար սկսվում է չինական օրացույցի առաջին ամսվա առաջին օրը (չին. 正月 zhēng-yuè) և ավարտվում է Լուսարձակների տոնով[1]:78, որը գալիս է տոնակատարության 15-րդ օրը։ Ամանորյա այդ ժամանակահատվածում չինացիների մեծամասնությունը հավաքվում են ընտանիքներով իրենց ամենամյա վերամիավորման ընթրիքին։

Նոր տարվա առաջին օրը սկսում են հրավառությամբ և խնկավառությամբ։ Հրավառությունը պետք է վախեցներ չար ոգիներին և հենց դրանով դեպի ընտանիք ուղղեր խաղաղության և երջանկության ոգիների ուշադրությունը։ Օրվա վերջում ընտանիքը ողջունում է աստվածությունների վերադարձը տուն, ոգիների աշխարհ այցելելուց հետո, որտեղ նրանք «հաշվետվություն են տվել» անցած տարվա մասին, որից հետը ընտանիքը հարգանքի տուրք է մատուցում նախնիներին։

Չինացիների կարծիքով գարնան առաջին այդ օրը տեղի է ունենում բնության զարթոնք, կենդանանում են հողը և նրա մեջ պահպանվող կյանքի ծիլերը։ Այդ տոնը նշանավոր է ոչ միայն խանցիների համար, այլ նաև ազգային փոքրամասնությունների համար։ Տոնը նշում են Մանջուրները, յաոտյանները, չժուանները, դաուրները, դունցերը, լիյանները և այլ էթնիկական խմբեր։ Համաձայն Շանշուի (舜典:2) ավանդապատման, Ամանորի առաջին օրը դարձավ այն օրը, երբ Շունյը 舜 (հնագույն ժամանակաշրջանի օրինակելի արքա) գահ բարձրացավ։ Յույհը (Юй) ստանալով գահը նրանից, հետևեց այդ օրացույցային նախադեպին։

Չինական Ամանորը համարվում է ամենաերկար և ամենակարևոր տոնը Չինական լուսնային օրացույցում: Այդ տոնի ծագումը վերագրվում է հնագույն ժամանակներին և արտաքուստ արտացոլում է խորհրդանշական հարգանք դիցերին, հավատամքին և ավանդույթներին, որոնք պահպանվել են չինական հասարակության մեջ։ Դրանց դրսևորումներն են համարվում օրինակ նոր տարվա խորհրդանշանական նշանակումը 12 կենդանիներից մեկով և նաև խորհրդանշական գույնով, պայմանավորված Հինգ տարերքների տեսությամբ։

Տոնի ծագման առասպելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին առասպելի համաձայն, յուրաքանչյուր նոր տարվա սկզբում չինացիները ստիպված են եղել թաքնվել Նյան անունը կրող հրեշից (չինարեն 年 (nián) նշանակում է «տարի»): Նյանն այցելում էր հենց Ամանորի առաջին օրը, որպեսզի խժռի հոտը, ցորենը և սննդի պաշարը, իսկ երբեմն նույնիսկ գյուղական բնակիչներին, հատկապես երեխաներին։ Որպեսզի պաշտպանեն իրենց, բնակիչները ամեն նոր տարվա գալու հետ, ուտելիք էին դնում շենքի մուտքի մոտ, դռան դիմաց։ Ընդ որում ավանդության համաձայն համարվում էր, որ ինչքան շատ լիներ ուտելիքը, այնքան բարի և զիջող կլիներ կենդանին։ Մարդիկ հավատում էին, որ երբ Նյանը կհագենա իր համար նախապատրաստված ուտելիքից, նա այլևս չի հարձակվի մարդկանց վրա և հանգիստ կթողնի նրանց։

Մի անգամ մարդիկ տեսան, որ Նյանը վախեցավ փոքրիկ երեխայից, որը կարմիր շոր էր հագել և որոշեցին, որ նա վախենում է կարմիր գույնից։ Այդպես, այդ ժամանակից սկսած ամեն անգամ, երբ գալիս է Ամանորը, մարդիկ իրենց տների պատուհաններից և դռներից կախում են կարմիր լուսարձակներ։ ընդունված էր նաև կատարել հրավառություն, որպեսզի վախեցնեն Նյանին։ Թվարկած ավանդույթներին բնակիչների հետևելը ստիպում էր կենդանուն շրջանցել իրենց բնակավայրը։

Ամանորյա փողոցային չինական շուկա Սինգապուրում